ՆԿԱՐՉԻ ՄԱՍԻՆ

Կենսագրություն

Արթուր Դուրգարյանը փորձառու պրոֆեսիոնալ նկարիչ է, որն ունի 100-ից ավելի բարձրարվեստ ստեղծագործություններ և մի քանի հաջողված ցուցահանդեսներ: Նա սևեռվում է արվեստի զգայական բնույթի վրա՝ նպատակ ունենալով պատկերել կյանքի բարդությունները գույնի, հյուսվածքի և սիմվոլիզմի համադրությամբ:

Արթուր Դուրգարյանը հայ գեղանկարիչ է, որն առավել հայտնի է իր յուրահատուկ նկարչական ոճով: Նրա նկարները վկայում են եզակի և երբեմն անհասկանալի աշխարհայացքի մասին, բոլորն էլ տարբեր զգացումների խառնուրդի արդյունք են, բայց միևնույն ժամանակ տանում են դեպի մեկ մեծ զգացում, որը կոչվում է սեր։

Արթուր Դուրգարյանը Երևանում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է: Ուսման առաջին տարում նա արարել է որպես քանդակագործ, սակայն հետագայում հետաքրքրությունն ու սերը դեպի գեղանկարչությունը դարձել են նրա հիմնական աշխատանքն ու հոբբին։ Այնուհետև նա աշխատել է տարբեր մեծ նախագծերի վրա՝ որմնանկարների վերականգնում, զարդերի մոդելավորում և այլն։

2016 թվականից մինչ օրս, ունենալով հարուստ փորձ և գիտելիքներ արվեստագիտությունում, Արթուր Դուրգարյանը դասավանդում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Օրինակելի ու յուրահատուկ է նաև նրա ուսանողներին կրթելու ոճը։

Ներկայումս  Արթուր Դուրգարյանը մշակում է բազմաթիվ նախագծեր, նախատեսում է ավարտել բազմաթիվ հիանալի գեղանկարներ և նույնիսկ քանդակագործական աշխատանքներ։

Արվեստ / ստեղծագործություն

Արթուր Դուրգարյանի զգացմունքային, ցնցող և միստիկ գեղանկարները դիտելիս կարող է որոշ ժամանակ պահանջվել հասկանալու համար այն հիմնական ուղերձը, որը նկարիչը ցանկանում է հղել։ Բայց նրա խոսքերով, իր արվեստը պտտվում է մեկ յուրահատուկ բանի շուրջ, դա սերն է.

«Իմ ստեղծագործությունները հիմնականում ոչ միայն զգացմունքների շարք են, այլ կոնկրետ սեր։ Եթե նույնիսկ կան գործեր, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում իմ տեսակետին, ապա դրանց թեման միեւնույն է սիրո գերբնական ուժի քարոզի համատեքստում է»։ – ԱՐԹՈՒՐ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ

Ակնհայտ է, որ արվեստագետի մոտեցումը զգացմունքներին շատ խորն է, և նրա յուրաքանչյուր գործում, լինի դա գեղանկար կամ քանդակագործություն, ի վերջո հիմնական ուղերձն է, որ սերն է կյանքի ցանկացած իրավիճակում փրկարար ուժը։

Արթուր Դուրգարյանի յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր պատմությունը, իր ծագումը, որը կարող է լինել հիշողություն, հույզ, կյանքի իրավիճակ կամ որևէ այլ բան, որ զգում է նկարիչը։

Սերն իր հոգեվիճակներով անվերջ թեմա է, ավելին, մարդկությունն այսօր գոյություն ունի այնպիսի հեղինակների շնորհիվ, ինչպիսին Արթուր Դուրգարյանն է։ Մարդկային կոնֆլիկտները հաճախ առաջանում են սիրո պակասից: Երբեմն հայ տաղանդավոր նկարիչը ոգեշնչվում է այնպիսի հեղինակների ստեղծագործություններում, ինչպիսիք են Բուլգակովը, Էժեն Իոնեսկոն, Էդգար Ալան Պոն, Արսենի Տարկովսկին և նրանց արտասովոր ու գրական կերպարները։

Այս հեղինակները քարոզել են մարդասիրություն, կարեկցանք սիրո տարբեր հոգեվիճակներից, պայքարել են անարդարության դեմ, որը գալիս է նաև սիրո պակասից։ Այժմ Արթուր Դուրգարյանի ամենակարևոր առաքելությունն է շարունակել այս հեղինակների անավարտ գործը, մարդկանց սովորեցնել մարդասիրություն, սեր և ներքին խաղաղություն, և դա կարող է արտահայտվել իր արվեստի, իր գեղանկարների, իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։

Durgo.am © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։