Biennale D’arte Della Riviera Romana
Արթուր Դուրգարյանը փորձառու պրոֆեսիոնալ նկարիչ է, որն ունի 100-ից ավելի բարձրարվեստ ստեղծագործություններ և մի քանի հաջողված ցուցահանդեսներ: Նա սևեռվում է արվեստի զգայական բնույթի վրա՝ նպատակ ունենալով պատկերել կյանքի բարդությունները գույնի, հյուսվածքի և սիմվոլիզմի համադրությամբ:
Արթուր Դուրգարյանը հայ գեղանկարիչ է, որն առավել հայտնի է իր յուրահատուկ նկարչական ոճով: Նրա նկարները վկայում են եզակի և երբեմն անհասկանալի աշխարհայացքի մասին, բոլորն էլ տարբեր զգացումների խառնուրդի արդյունք են, բայց միևնույն ժամանակ տանում են դեպի մեկ մեծ զգացում, որը կոչվում է սեր։
Արթուր Դուրգարյանը Երևանում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է: Ուսման առաջին տարում նա արարել է որպես քանդակագործ, սակայն հետագայում հետաքրքրությունն ու սերը դեպի գեղանկարչությունը դարձել են նրա հիմնական աշխատանքն ու հոբբին։ Այնուհետև նա աշխատել է տարբեր մեծ նախագծերի վրա՝ որմնանկարների վերականգնում, զարդերի մոդելավորում և այլն։
Իմ ստեղծագործությունները հիմնականում ոչ միայն զգացմունքների շարք են, այլ կոնկրետ սեր։ Եթե նույնիսկ կան գործեր, որոնք առաջին հայացքից չեն համապատասխանում իմ տեսակետին, ապա դրանց թեման միևնույն է սիրո գերբնական ուժի քարոզի համատեքստում է։
Անհատական ցուցահանդեսներ
Biennale D’arte Della Riviera Romana
2-րդ վիրտուալ վիզուալ արտահայտություն – 1-ին միջազգային արվեստի առցանց ցուցահանդես, Նեպալ
Թերլեմեզյան ցուցասրահ / խմբակային ցուցահանդես, նույն քոլեջի 100-ամյակին նվիրված հատուկ միջոցառումների շարքից
«Ժամանակակից արվեստի բարձրագույն լիգա» միջազգային ասոցիացիա
Թերլեմեզյան ցուցասրահ / խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան
Նարեկացի արվեստի միության անհատական ցուցահանդես, Երևան, Հայաստան
«Դանթեն Հայաստանում» /Քանդակ, Ռավեննա, Իտալիա
Կամերային Թատրոնի Ցուցահանդես / Գրաֆիկայի, Քանդակի անհատական ցուցահանդես, Երևան, Հայաստան
Հայ նկարիչների միություն / Գրաֆիկայի խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 75-ամյակին նվիրված / Գրաֆիկայի խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան
Հայ նկարիչների միություն / Գրաֆիկայի ցուցահանդես՝ կազմակերպված Ysei խմբի կողմից, Երևան, Հայաստան
ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված / Գրաֆիկայի խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան
Արթուր Դուրգարյանը որպես նկարիչ նոր ու ինքնատիպ մտածողության կրող է, չի քայլում արվեստի տրորված ճանապարհներով: Նրա գրաֆիկական յուրօրինակ պատկերաձևերի առաջին հայացքից պարզ, բայց միանգամայն բարդ լուծմամբ կառուցվածքը մեր ժամանակակցի հոգևոր ազատության գաղափարային պոռթկումների արգասիքն է: